
Մարդասպան դայակին փորձաքննության նպատակով տեղափոխել են Սերբսկու անվան ինստիտուտ

Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Սերբսկու անվան ինստիտուտ՝ փորձաքննություն իրականացնելու նպատակով, հայտնում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ կինը երեխային գլխատել էր Մոսկվայում փետրվարի 29-ին: Իրավապահները ենթադրում են, որ Բոբոկուլովան, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության կատարման պահին եղել է հոգեկան խանգարման վիճակում: Հայտնի է, որ կինն առավոտյան գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին հաղորդվել էր, որ Գյուլչեխրա Բոբոկուլվային առաջադրվել է պաշտոնական մեղադրանք ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Մանկահասակի սպանություն»): Մարտի 2-ին նա երկու ամսով կալանավորվել է:
Ավելի վաղ Ուզբեկստանի ՆԳՆ-ն ապացույցներ էր ներկայացրել, որ 38-ամյա Բոբոկուլովան տառապել է հոգեկան ծանր հիվանդությամբ և ավելի վաղ բուժվել է Սամարղանդի հիվանդանոցում: