Բրյուսելի կենտրոնում գտնվող Բասկյուլ առևտրային թաղամասը փակվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է TASS-ի թղթակիցը դեպքի վայրից:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբերհարձակման, տեղեկացնում է բելգիական Belga գործակալությունը:
Սալահ Աբդեսլամը, որը անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալն է, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում Բելգիայի ահաբեկչություններն իրականացրած Բաքրաուի եղբայրներին:
Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:
Բելգիայում շարունակվում է Բրյուսելում երեքշաբթի օրը ահաբեկչության զոհ դարձած մարդկանց մարմինների նույնականացման գործընթացը, հայտնում է Euronews-ը:
Կոալիցիոն ուժերը վերջին շաբաթում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մի քանի առաջատար ղեկավարների, այդ թվում՝ Հաջի Իմամին, որը համարվում էր ջիհադիստների «ֆինանսների նախարարը»:
Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է նվազագույնը 255 հազար մարդ, իսկ որոշ աղբյուրներ հայտնում են ավելի քան կես միլիոն սպանվածների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, Լիբանանի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Բելգիայի Լիեժ քաղաքի հրշեջ ծառայությունները հայտնել են, որ մարտի 25-ի, լույս 26-ի գիշերը քաղաքի տների մոտ 3 պայթյուն է որոտացել: Կատարվածը, ինչպես պնդում են քաղաքի արտակարգ ծառայությունները, կրել է կրիմինալ բնույթ:
Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի է ունեցել սպանված մուսուլմանի հուղարկավորության զանգվածային արարողությունը, որի վրա հարձակումը, ըստ ոստիկանների, իրականացվել է կրոնական մոտիվներով, հայտնում է korrespondent.net-ը:
Համակարգիչ և կրիչ, որտեղ եղել է Բրյուսելի միջազգային օդանավակայանի քարտեզը, հայտնաբերվել է Բելգիայի մայրաքաղաքի ենթադրյալ կազմակերպիչներից մեկի բնակարանում, հայտնում է Le Soir-ը:
Մինսկում զանգվածային երթ է անցկացվել ազգային տոնի՝ Ազատության օրվա առիթով: Բելառուսցիների բողոքն ուղղված է եղել երկրի գործող իշխանության դեմ ու հանուն երկրի եվրոպական ապագայի, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Բրիտանական լեգենդար Rolling Stones ռոք խումբն անվճար համերգով ելույթ է ունեցել Կուբայում՝ հավաքելով հարյուր հազարավոր հանդիսատեսի, հայտնում է BBC-ն:
22 մարդ է դարձել միանգամից եռակի պայթյունների զոհ, որոնք տեղի են ունեցել Եմենի հարավում՝ Ադեն քաղաքում, հայտնում է Sky News – Arabia հեռուստաալիքը: Վիրավորվել է 15 մարդ, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Բելգիայի Թագավարության մայրաքաղաք Բրյուսելի մետրոյի Ար-Լուա կայարանում կարճ ժամանակով մարդկանց տարհանում է իրականացվել:
Բրյուսելի Սկարբեկ շրջանում ոստիկանների կողմից իրականացվող գործողությունների տարածքում, որը մոտ է մասնագետների կողմից ականազերծման աշխատանքների վայրին, երրորդ պայթյունն է որոտացել:
Բելգիայի ոստիկանությունը նոր՝ խոշոր օպերացիա է անցկացնում Բրյուսելում, հայտնում են տեղի հեռուստաալիքներն ու լրատվական գործակալությունները: Հաղորդվում է, որ օպերացիայի շրջանում պայթյունի ձայն է լսվել:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ հակաահաբեկչական օպերացիա է անցկացվում: Լսել են եղել պայթյունների ձայներ, հայտնում է LifeNews-ը:
Բելգիայի վարչապետը հաստատել է Բելգիայի մտադրությունը՝ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա արդյունքում կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սիրիայի կառավարական բանակը հարձակման է դիմել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների տիրապետությունից ազատելու հնագույն Պալմիրա քաղաքը, որը վերջիններս գրավել էին անցած տարվա մայիսից:
Գերմանիայում Բրյուսելի ահաբեկչություններին առնչություն ունեցող երկու կասկածյալ է կալանավորվել, հայտնում է Spiegel-ը:
Բելգիացի քննիչները հրապարակել են Փարիզում եւ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների մասնակցության նոր կասկածյալի լուսանկարը, տեղեկացնում է Derneire Heure թերթը:
Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների նոր ռաունդը պլանավորված է ապրիլի սկզբին: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
Ֆրանսիական ոստիկանությունը պայթուցիկ նյութ է հայտնաբերել Փարիզի Արժանտե արվարձանում անցկացված օպերացիայի ժամանակ, հայտնում է France info ռադիոկայանը: Տվյալ տեղեկությունը հաստատել է ոստիկանությունում աղբյուրը:
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է «ապասառեցնել» Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանով, եթե վերջինս պատասխանատվություն ստանձնի խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Պետք է զարգացնանք հայ-վրացական ավանդական լավ հարաբերությունները»,- այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով իր նախարարական պաշտոնում առաջին այցը կատարել է Հայաստան:
Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Յեդիքուլե թաղամասում իրականացված սպանության մասին նոր մանրամասներ են պարզվել: Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ սեփական տանը սպանվել է միայնակ ապրող 67-ամյա Դիրագոս Քարաօղլանօղլուն, ում մարմնի ձախ մասը մասամբ կաթվածահար եղած էր, և ով ուներ խնամող:
Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին Նովոսիբիրսկում հարձակման է ենթարկվել, հայտնում է LifeNews-ը:
Բրյուսելում այսօր առավոտյան ևս մեկ մարդ է ձերբակալվել ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է RTBF հեռուստաալիքը: