
Տալլինը խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ

Տալլինը խորհրդակցություններ է սկսում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ հավաքական պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ երեկվա միջադեպից հետո, երբ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ մտան Էստոնիայի օդային տարածքը։
Էստոնիայի վարչապետ Քրիստիեն Միխալը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները մոտ 12 րոպե գտնվել են ՆԱՏՕ-ի տարածքում, մինչև Իմարի ավիաբազայում տեղակայված Իտալիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչները ստիպել են նրանց հեռանալ:
Էստոնիան միջադեպը որակել է որպես աննախադեպ հանդգնություն:
Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ երեք ՄիԳ-31-երը թռել են Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքից դեպի Կալինինգրադ երթուղով։
Միջադեպից մեկ շաբաթ առաջ էլ 20-ից ավելի ռուսական անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Լեհաստանի օդային տարածք, ինչից հետո ՆԱՏՕ-ն հայտարարեց, թե Ռուսաստանը փորձարկում է դաշինքի պատրաստվածությունն ու վճռականությունը։