
Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այդքան մտերիմ չեն եղել, որքան հիմա․ եվրահանձնակատար Մարթա Կոս

Եվրամիությունն ու Հայաստանը դեռ երբեք այդքան մտերիմ չեն եղել, որքան հիմա, սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Երևանում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր գործընկերության առաջնահերթությունները զարգացնելու համար։ Ես հայտարարեցի Կայունության և աճի բարձրացման ծրագրի շրջանակում 202 միլիոն եվրոյի ներդրման երկրորդ փուլի մասին և նոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն սկսեցի փոխվարչապետ Գրիգորյանի հետ», – նշել է եվրահանձնակատարը։
Ավելի վաղ Մարթա Կոսն այցելել էր Ադրբեջան և օկուպացված Արցախ։