Բաժիններ՝

Իրանը փորձարկել է Bavar-373 հակահրթիռային նոր համալիրը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը հաջողությամբ փորձարկել է Bavar-373 հակահրթիռային նոր համալիրը: Այս մասին հայտարարել է բրիգադի գեներալ Ֆարզադ Էսմաիլին:

ՀՀՊ համակարգը մշակվել է որպես ռուսական C-300-ի այլընտրանք, սակայն դրա հետ մեկտեղ իր չափանիշներով գերազանցում է ոչ միայն նրան, այլև՝ նմանատիպ մյուս համակարգեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bavar-373-ը պետք է պատրաստ լինի 2015 թվականի մարտին: Նրա տեխնիկական առանձնահատկությունները հայտնի չեն:

2014 թվականի օգոստոսի վերջին էլ Իրանը փորձարկել էր տեղական արտադրության ևս մեկ զենիթա-հրթիռային համալիր՝ Talaash 3: Նրա գործունեության շառավիղը կազմում է մինչև 200 կիլոմեըտր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930