
ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանել Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Կալիֆորնիայի սենատի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին ընդունած բանաձևը համարում է առանձին վերցրած մեկ նահանգի որոշում: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում տեղ գտած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարաել է, որ մտադիր չէ մեկնաբանել Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին բանաձևը, քանի որ դա հանդիսանում է մեկ նահանգի որոշում:
Կալիֆորնիա նահանգի Սենատը ԼՂՀ-ի ճանաչման մասին բանաձևն ընդունել է օգոստոսի 27-ին: Բանաձևն ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է անում ճանաչել և աջակցել ԼՂՀ-ին: