Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ. Չավուշօղլու

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար, ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ:

Չավուշօղլուն հավելել է, որ իրենք բոլոր հարցերում միավորելու են իրենց ուժերը և գործելու են միմյանց հետ խորհրդակցելով: Երբ Չավուշօղլուին հարցրել են, թե Անկարան ինչ է պատրաստվում անել՝ կապված 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, նա հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կպայքարի դրա դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930