
Իրանը ներկայացրել է նոր ռադարներ, որոնք ունակ են հայտնաբերել անօդաչու թռչող սարքեր

Defense News-ի փոխանցմամբ՝ Իրանի ՊՆ-ը ներկայացրել է նոր ռադիոտեղորոշիչ կայաններ (ՌՏԿ), որոնք ունակ են հայտնաբերել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Խոսքը գնում է Arash-2 և Kayhan ՌՏԿ-ների մասին:
Դրանցից առաջինը կարող է ԱԹՍ-երը հայտնաբերել մինչև 150 կիլոմետր հեռավորությունից, իսկ երկրորդը՝ ԱԹՍ-երի հետ մեկտեղ կարող է հայտնաբերել նաև հրթիռներ: Պլանավորված է երկու ՌՏԿ-ներն ընդունել Իրանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում և օգտագործել ՀՕՊ-ի համակարգի կազմում:
Նոր ռադարների այլ առանձնահատկությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Դրան զուգահեռ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին ներկայացրել է Talaash-3 զենիթային նոր հրթիռը, որն ունակ է խոցել մեծ բարձրության վրա գտնվող թիրախը: