
Իրանն ԱՄՆ-ին սպառնում է պատասխան պատժամիջոցներով

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում՝ ԱՄՆ-ի հանդեպ համարժեք պատժամիջոցներ սահմանելու համար:
Ջահանգարին դատապարտել է օգոստոսի 29-ին Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները՝ հայտարարելով, որ դրանք հակասում են նախորդ տարվա նոյեմբերին Իրանի ու «Վեցյակի» միջև ստորագրված Ժնևյան համաձայնագրին:
Ջահանգարին հայտարարել է, որ ԱՄՆ-ի այդ քայլը հակասում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացին: Դրա հետ մեկտեղ նա հաստատել է, որ Թեհրանը շարունակելու է «Վեցյակի» հետ բանակցությունները: