Ռուսաստանը պատրաստ է աշխատել Դավութօղլուի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ահմեթ Դավութօղլուին՝ կապված Թուրքիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու հետ: Մեդվեդևն ընդգծել է, որ իրենք պատրաստ են համատեղ աշխատել Դավութօղլուի հետ.

«Ռուսաստանին ու Թուրքիային կապում են ավանդական բարեկամական, գործընկերային հարաբերություններ: Համոզված եմ, որ առևտրային-տնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրի շահերին: Պատրաստ ենք բազմապլան երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ Ձեզ հետ  համատեղ ակտիվ աշխատանքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930