Թուրքիան ավարտել է Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչների արդիականացումը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն այսօր Պակիստանին է հանձնել վերջին չորս F-16 տիպի արդիականացված կործանիչները: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:

2009 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Թուրքիայում արդիականացվել է Պակիստանի ռազմաօդային ուժերին պատկանող 41 հատ F-16 կործանիչ: Ի թիվս այլ բաների, կատարելագործվել է ինքնաթիռների էլեկտրոնիկան ու իրականացվել են կառուցվածքային լրամշակումներ:

Բացի այդ, պակիստանցի օդաչուները նախապատրաստական կուրս են անցել TAI-ի բազայում: Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչների արդիականացման արժեքի մասին ոչինչ չի հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930