Էրդողանը վերջին 6 տարում առաջին անգամ սեղմել է իսրայելցի պաշտոնյայի ձեռքը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ին Թուրքիայում նշել են (քեմալական շարժման ժամանակ հույների դեմ) Հաղթանակի ու զինված ուժերի օրը: Նախագահական նստավայրում կազմակերպվող ամենամյա այդ միջոցառմանը մասնակցել է 3500 մարդ, այդ թվում նաև Թուրքիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմակատար Յոսեֆ Լևի Սֆարին:

Սֆարին մասնակցել էր նաև նախորդ տարվա միջոցառմանը՝ հնգամյա ընդմիջումից հետո առաջին անգամ ստանալով նման հրավեր: Սֆարիին դիմավորելիս Էրդողանը սեղմել է նրա ձեռքը: Դա տեղի է ունեցել Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակ Էրդողանի կողմից Իսրայելի կառավարությանը խստապես քննադատելուց հետո:

Ընդգծվում է, որ Էրդողանը վերջին 6 տարում առաջին անգամ է սեղմում իսրայելցի պաշտոնյայի ձեռքը: Թուրք-իսրայելական հարաբերությունները սրվեցին 2008 թվականին, երբ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածի դեմ: Դրանք էլ ավելի սրվեցին 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930