ԼՂ-ի հարցը կընդգրկվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում. Էրդողան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հարցն ընդգրկվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում: Այս մասին այսօր Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան պլանավորել է սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հիշեցնել Ադրբեջանին դաշինքի տված խոստումների կատարման կարևորության մասին.

«Դա Ադրբեջանի իրավունքն է, և երկրին տրված խոստումները պետք է կատարվեն: Թուրքիան պատրաստ է վճռականություն ցուցաբերել տվյալ հարցում»: Էրդողանի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ է Թուրքիայի համար:

Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ՝ հիշեցնելով, որ Անկարան քանիցս հայտարարել է այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930