Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Ուկրաինայի արևմուտքում ՆԱՏՕ-ի առաջիկա վարժանքներին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ պլանավորված է, որ ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Ուկրաինայի արևմուտքում կայանալիք Rapid Trident զորավարժություններին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինս խոստացել է առաջիկա օրերին հրապարակել առավել կոնկրետ տեղեկատվություն այդ վարժանքներին ադրբեջանական ստորաբաժանման մասնակցության մասին: Rapid Trident զորավարժություններին մասնակցելու է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ավելի քան 1000 զինծառայող:

Ամենամյա այդ զորավարժությունները պետք է անցկացվեին հուլիսին, սակայն դրանք հետաձգվեցին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պատճառով: Զորավարժություններ անցկացնելու մասին որոշումը վկայում է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են աջակցել Ուկրաինային՝ առանց ուղիղ կերպ հակամարտությանը միջամտելու:

Զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 16-26-ին, Լվովի մարզի Յավորով քաղաքի ուսումնական կենտրոնում՝ Լեհաստանի սահմանից ոչ հեռու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930