ՆԱՏՕ-ն դիտարկում է Վրաստանում տարածաշրջանային ռազմական ուսուցման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը կարող է հանգեցնել Վրաստանում տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ստեղծմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.

«Մենք մտադիր ենք բարելավել ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ վրացական զինված ուժերի փոխգործակցելու ունակությունը՝ ներառյալ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանի մասնակցությունը:

Հնարավոր է՝ զորավարժությունները կարող են կազմակերպվել Վրաստանում՝ հատկապես այդպիսի զորավարժություններին ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավելու նպատակով: Մենք դիտարկում ենք Վրաստանում ռազմական ուսուցման կենտրոն ստեղծելու հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930