ԵՄ-ի հետ ազատ առևտուրը մեծ հնարավորություններ է ստեղծում վրացական բիզնեսի համար. Զալկալիանի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների հետ Վրաստանի կողմից առանց մաքսատուրքի առևտուր անելը, ինչն ուժի մեջ է մտել այսօր, մեծ հնարավորություններ է բացել վրացական ընկերությունների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.

«Այդ համաձայնագրով այսօրվանից սկսած՝ Վրաստանում արտադրված արտադրանքներն ու ծառայությունները եվրոպական շուկա դուրս կգան առանց մաքսային սակագների: Թե՛ մեզ, թե՛ մեր բիզնեսի և թե՛ եվրոպական չափորոշիչներով արտադրությանը պատրաստ մեր ընկերությունների համար դա մեծ հնարավորություն է»:

Սեպտեմբերից 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի գրեթե 80 տոկոսը՝ ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բաղադրիչը:

Տեսանյութեր

Լրահոս