Բաժիններ՝

Էրդողանն այսօր կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով սեպտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով ժամանում է Բաքու: Այս մասին նշված է Թուրքիայի նախագահի կայքում:

Էրդողանի վարչակազմի հաղորդմամբ՝ այցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային ու միջազգային այժմեական խնդիրներ և համատեղ նախագծերի իրագործման հարցը:

Ադրբեջանից Էրդողանը մեկնելու է Մեծ Բրիտանիա, ուր (Ուելսում) սեպտեմբերի 4-5-ին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Սեպտեմբերի 1-ին էլ Էրդողանն այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ փորձագետ Քաբիլ Հուսեյնլին հայտարարել էր, որ Էրդողանի այցի ժամանակ բարձրացվելու է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930