ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է բնութագրել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ընթացքը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հուշագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին, որը վերաբերում է անվտանգության հարցերին, հայտնում է Reuters-ը։
Հարցին՝ ինչ ռեսուրսներ կավելացնի Հայատսանի համար գլխավոր քարտուղարի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են բարձրագրույն մարմնի կողմից, որոշումները որպես կանոն կոնսեսուսային են, «բայց ինքնին գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր է»։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն խնդրել է օգնել վերացնել երկրի հյուսիսային նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Ճեպազրույցին մասնակցել են 9 ասիական երկրների, այդ թվում՝ Մոնղոլիայի, Վիետնամի, Լաոսի ներկայացուցիչներ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ հետախուզական օպերացիաներն այն մասշտաբների, որոնք խոշորագույնն են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, ուժեղացրել է տարաձայնությունները Սպիտակ տան և Պենտագոնի միջև, գրում է The New York Times-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին պայմանավորվել են երկարաձգել Սիրիայում հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով, հայտնում է Reuters-ը։
ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Հորդառատ անձրևների հետևանքով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները կարմիր են ներկվել կենդանիների զանգվածային սպանդից հետո, որն իրականացվել է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է chicagotribune-ը։
Հորդառատ անձրևների և քամու հետևանքով տուժել են Արևելյան Վրաստանի Լագոդեխի շրջանի երեք գյուղեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի սիրիական ճգնաժամը իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։
Վրաստանի պետական դպրոցներում ու մանկապարտեզներում սկսվել է ուսումնական տարին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Սիրիայում Թուրքիայի ցանկացած գործողություն պետք է իրականացվի համաձայն միջազգային նորմերի և պաշտոնական Դամասկոսի համաձայնությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Հուսեյին Ջաբեր Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսրայելական ավիացիան այսօր վաղ առավոտյան հարձակում է իրականացրել «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նրանց վերահսկողության տակ գտնվող արձակած արկի, հայտնում է AFP-ն։
Գազայի հատվածի հրթիռակոծությունը առաջինն էր՝ օգոստոսի վերջից ի վեր։ Հաղորդվում էր, որ հրթիռն ընկել է բաց տեղանքում՝ Էշկոլ շրջանի խորհրդի տարածքում։
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը ձեզ համար եւ արդյո՞ք այն ձեզ անհրաժեշտ է:
Չինաստանի արևելքում այսօր մոլեգնում է հզոր «Մերանտի» թայֆունը՝ ուղեկցվելով ուժեղ քամով։ Այն պատուհանել է Սյանան շրջանը։
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հավանություն է արժանացրել Ուկրաինային 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության երրորդ տրանշը, հայտնում է BBC-ն։
Թուրքիայում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես իրենց աշխատանքը դադարեցրել են Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը սեպտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել թեկնածուի ինքնազգացողության վերաբերյալ: Ինչպես հայտնել է Fox News-ը, հիվանդությունը նկարագրվել է որպես մեղմ եւ ոչ վարակիչ մանրԷական թոքաբորբ:
Իրավապաշտպանների վիճակի մասին հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել կառուցողական երկխոսության իր պատրաստակամությունը:
ԱՄՆ-ում հեռու չեն նախագահական ընտրությունները, եւ քանի որ այս օրերին հաճախ են իրականացվում համակարգչային՝ կիբերհարձակումներ, անվտանգության հարցերով մասնագետներն այս ժամակահատվածը պիտի օգտագործեն ընտրությունների ընթացքում նման հնարավորությունը կանխարգելելու միջոցներ գտնելու համար։
ԳՖՀ-ի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր կնոջից՝ 53-ամյա Դորիս Շրյոդեր-Քեփֆից, բաժանվում է 19 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Bild թերթը:
Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը կարող է վերսկսվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նախանշված է սեպտեմբերի 21-ին։
Apple-ը եւ Միացյալ Նահանգների մյուս ընկերություններն իրենց արտադրանքի թողարկումը կվերսկսեն ԱՄՆ-ի տարածքում՝ նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում: Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Դե Մոյն քաղաքում (Այովայի նահանգ):
«Եվ ՀՀ իշխանություններից, և ԵՄ պաշտոնյաներից հավաստիացել եմ, որ ՀՀ-ԵՄ նոր իրավական շրջանակի ձևավորման բանակցությունները բավականին լավ ընթացքի մեջ են։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ շաբաթ։ Նման հարցերը ժամանակ են պահանջում»։
ՌԴ ֆինանսների նախարարությունը 2016թ. վերջին ակնկալում է ինֆլյացիա՝ 5,7% մակարդակում, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը Fitch Ratings գործակալության համաժողովին։
Սիրիայից, Աֆղանստանից, Լիբանանից գործազուրկ փախստականները, որոնք ապաստան են ստացել Գերմանիայում, հաճախ մեկնում են արձակուրդ այդ երկրներ, գրում է գերմանական Die Welt-ը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դարձյալ հայտարարել է ռուս ցանցահենների մասնակցությամբ նոր կիբերհարձակման մասին։ Կազմակերպությունում հայտարարել են, որ ցանցահենները վայելում են Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը և ձգտում են ազդել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտնում է Reuters-ը։