Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պատմության մեջ առաջին անգամ օգնություն է խնդրել

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն խնդրել է օգնել վերացնել երկրի հյուսիսային նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Ճեպազրույցին մասնակցել են 9 ասիական երկրների, այդ թվում՝ Մոնղոլիայի, Վիետնամի, Լաոսի ներկայացուցիչներ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն տեղեկացրել է ջրհեղեղից տուժած շրջանների վիճակը՝ կոչ անելով Փխենյանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին ակտիվորեն օգնել վերացնելու տարերային աղետի հետևանքները։

Երկրների ներկայացուցիչները հայտարարել են պատրաստակամության մասին՝ իրենց կառավարություններին դիմել Փխենյան մարդասիրական օգնություն ուղարկելու խնդրանքով։

Համաձայն առկա վիճակագրության՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով երկրում հարյուրավոր մարդիկ են մահացել կամ անհետ կորել, մոտ 68 հազար մարդ մնացել է առանց տանիքի, 29 հազար տուն ավերվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս