
Քլինթոնի շտաբը հայտարարություն Է տարածել նախագահի թեկնածուի առողջական վիճակի մասին

Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը սեպտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել թեկնածուի ինքնազգացողության վերաբերյալ: Ինչպես հայտնել է Fox News-ը, հիվանդությունը նկարագրվել է որպես մեղմ եւ ոչ վարակիչ մանրԷական թոքաբորբ:
«Նա լավ է վերականգնվում, հակաբիոտիկների բուժընթաց է անցնում եւ հանգստանում է»,- պատմել է Քլինթոնի բուժող բժիշկ Լիզա Բերդեկը: Նա նշել է, որ նախագահի դեմոկրատների թեկնածուն «առողջ է եւ կարող է իրականացնել ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները»:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի մոտ տակավին սեպտեմբերի 9-ին թոքաբորբ են ախտորոշել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: