ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ժամանել է Ադրբեջան
Իրավապաշտպանների վիճակի մասին հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն, նա մտադիր է ուսումնասիրել Ադրբեջանում իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանների հետ։
Վերջինս Բաքու է ժամանել Ադրբեջանի կառավարության հրավերով։
Այցի շրջանակում, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-22-ը, Միշել Ֆորսթը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, դատական համակարգի անդամների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Ֆորսթն իր զեկույցը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2017թ․ մարտին։