
Բանգլադեշի փողոցներն արյունով են ողողվել

Հորդառատ անձրևների հետևանքով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցները կարմիր են ներկվել կենդանիների զանգվածային սպանդից հետո, որն իրականացվել է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է chicagotribune-ը։
Քաղաքային իշխանությունները թույլատրել էին բնակիչներին կենդանիներին զոհաբերել որոշակի վայրերում, սակայն քաղաքացիները հորդառատ անձրևների հետևանքով չէին կարողացել հասնել սահմանված վայրեր։
Արդյունքում՝ Դաքքայի բազմաթիվ բնակիչներ կենդանիներին զոհաբերել են ավտոմեքենաների կայանատեղիներում, ավտոտնակներում և նրբանցքներում, իսկ սպանված կենդանիների արյունը միախառնվել է անձևին։
Վերջին տվյալների համաձայն՝ վերջին օրերին Դաքքայում սպանվել է մոտ 100 հազար կենդանի։
Մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ սպանված կովերի, այծերի միսը բաժանվում է ընտանիքի անդամների, ընկերների և աղքատների միջև։