Բաժիններ՝

Գերմանիայում փախստականի ապաստան ստացած սիրիացիները հաճախ մեկնում են հայրենիք․ ԶԼՄ-ներ

Սիրիայից, Աֆղանստանից, Լիբանանից գործազուրկ փախստականները, որոնք ապաստան են ստացել Գերմանիայում, հաճախ մեկնում են արձակուրդ այդ երկրներ, գրում է գերմանական Die Welt-ը։

Գերմանական օրենքները թույլ են տալիս գործազուրկներին երկրի տարածքից դուրս գալ տարվա մեջ 21 օր։ Ընդ որում՝ նրանք կարող են չնշել ուղղությունը, այլ պարտավոր են միայն հայտնել երկարատև բացակայության մասին։

Ինչպես նշում է պարբերականը, դրանից էլ օգտվում են բազմաթիվ ներգաղթյալներ։
Գերմանիայի Զբաղվածության դաշնային գործակալության մամուլի քարտուղարը խոստովանել է, որ նման դեպքեր իսկապես լինում են։

Հաղորդվում է, որ Գերմանիայի իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել տվյալ խնդրի քննարկմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս