Բաժիններ՝

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կմեկնի Անկարա

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Անկարա, որտեղ կքննարկի սիրիական ճգնաժամը իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։

Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը աշխատանքային այց կկատարի Թուրքիա։ Անկարայում նա կհանդիպի իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, որպեսզի քննարկի ընթացիկ վիճակն ու Սիրիայում ճգնաժամի կարգավորման հեռանկարները»,- ասել է Կոնաշենկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս