Իսրայելը հարվածներ է հասցրել «Համասի» զինյալների դիրքերին
Իսրայելական ավիացիան այսօր վաղ առավոտյան հարձակում է իրականացրել «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նրանց վերահսկողության տակ գտնվող արձակած արկի, հայտնում է AFP-ն։
Գազայի հատվածի հրթիռակոծությունը առաջինն էր՝ օգոստոսի վերջից ի վեր։ Հաղորդվում էր, որ հրթիռն ընկել է բաց տեղանքում՝ Էշկոլ շրջանի խորհրդի տարածքում։
Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները ռմբակոծել են անկլավը ղեկավարող «Համաս» շարժման զինյալների դիրքերը։
«Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել «Համասի» երեք դիրքերին Գազայի հյուսիսային մասում»,- գործակալությունը մեջբերում է երկրի բանակի հայտարարությունը, որում նշվում է, որ Իսրայելի պաշտպանական բանակը «Համասին» է համարում կատարվածի մեղավոր։