ՌԴ ֆինանսների նախարարությունը կանխատեսել է «ինֆլյացիայի պատմական նվազագույն մակարդակ»

ՌԴ ֆինանսների նախարարությունը 2016թ. վերջին ակնկալում է ինֆլյացիա՝ 5,7% մակարդակում, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը Fitch Ratings գործակալության համաժողովին։

«Հիմա արդեն մակարդակը ցածր է 7 տոկոսից՝ տարեվերջի սպասումներով։ 5,7%-ը սկզբունքորեն այն մակարդակն է, որը մենք ակնկալում ենք տարեվերջին, դա կլինի ինֆլյացիայի պատմական նվազագույն մակարդակը Ռուսաստանում»,- BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է Օրեշկինի խոսքերը։

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունը ինֆլյացիան կանխատեսել էր 5,5-6% մակարդակում։

Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բավական հավանական է համարում մոտակա մի քանի տարիներին նավթի 1 բարելի գինը 30 դոլարի սահմաններում գտնվելը։

Պաշտոնյան հիշեցրել է, որ 2017-2019թթ. բյուջեի նախագիծը կազմված է՝ նավթի 1 բարելի գինը հաշվարկելով 40 դոլարի սահմաններում։

Նրա խոսքով՝ դա կօգնի հեշտորեն ադապտացվել սթրեսային սցենարին։
Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2016թ. հունվար-հուլիսին ռուսական նավթի արտահանումից առաջացած եկամուտը նվազել է 30 տոկոսով՝ մինչև 39,4 մլրդ դոլար՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի 56,2 մլրդ դոլարի հետ։

Տեսանյութեր

Լրահոս