Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Իսրայելը ստորագրել են 38 մլրդ դոլարի ռազմական օգնության մասին համաձայնագիր

ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հուշագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին, որը վերաբերում է անվտանգության հարցերին, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ը 2018-2028 թվականներին Իսրայելին կհատկացնի 38 մլրդ դոլարի օգնություն, ընդ որում, տարեկան Իսրայելը կստանա 3.3 մլրդ դոլար, ինչպես նաև 500 միլիոն դոլար՝ հակահրթիռային պաշտպանության համար։

Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելը ժամանակի ընթացքում պետք է դադարի գնել զենք, որն արտադրված չէ Նահանգներում։ Բացի այդ՝ հրեական պետությանն արգելվում է հատկացված միջոցները ծախսել ռազմական տեխնիկայի վառելիքի վրա։
Նշվում է նաև, որ Իսրայելը կարող է հավելյալ գնել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը և Իսրայելը վերջնականապես համաձայնեցրել են ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը

Տվյալ գործարքը խոշորագույն համաձայնագիր է, որով ԱՄՆ-ը ինչ-որ պետության ցուցաբերում է նման խոշոր չափի ռազմական օգնություն, այն նախատեսում է նաև զիջումներ Իսրայելի կողմից։ Մասնավորապես, խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի համաձայն՝ Իսրայելը հավելյալ միջոցներ չի խնդրի ԱՄՆ Կոնգրեսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930