Բաժիններ՝

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ռուս ցանցահենների մասնակցությամբ նոր կիբերհարձակման մասին

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դարձյալ հայտարարել է ռուս ցանցահենների մասնակցությամբ նոր կիբերհարձակման մասին։ Կազմակերպությունում հայտարարել են, որ ցանցահենները վայելում են Ռուսաստանի իշխանությունների աջակցությունը և ձգտում են ազդել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտնում է Reuters-ը։

Կուսակցությունում հայտնել են գլխավոր շահագրգռված անձի անունը։
«Կա մի անձ, որը գերազանցապես նման կարգի քրեական գործերից օգուտ է ստանում, դա Դոնալդ Թրամփն է»,- հայտարարել է Դեմոկրատական կուսակցության Ազգային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դոննա Բրազիլը։
«Թրամփը ոչ միայն հիացել է Պուտինով, նա նաև հրապարակավ կոչ էր անում ռուսներին լրտեսության դիմել և օգնել իրեն ընտրական արշավում»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս