Թուրքիայի ժողովուրդը պահանջում է վերադարձնել մահապատիժը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Բրյուսելում ներկայումս քննարկումներ են ընթանում եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ, որի խնդիրը կլինի ապահովել Եվրամիության արտաքին և ներքին անվտանգությունը։
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է տարել՝ առատ արյունազեղմամբ: Այս մասին հայտնել է այն կլինիկայի ներկայացուցիչը, ուր սեպտեմբերի 13-ին տեղափոխել են 93-ամյա քաղաքական գործչին: Սա բուժող բժիշկների առաջին հայտարարությունն է հոսպիտալացման պահից ի վեր:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Իրաքում ոչնչացրել են դեղագործական գործարանային համալիր, որը իսլամիստները վերածել էին քիմիական զենքի արտադրամասի։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ հարուցելու մասին այն բանից հետո, երբ ստացել է Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի դիմումը։
Սպասվում է, որ այս տարի գլխավոր թեմաները կլինեն գլոբալ տաքացումը, ահաբեկչական սպառնալիքը, Սիրիայի հակամարտությունը եւ փախստականների հետ կապված ճգնաժամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Թուրքմենստանի Սահմանադրության փոփոխություններն ընդունվել են երկրի խորհրդարանում և հաստատվել օրենքով, որը ստորագրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը։
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, այժմ գերակա խնդիր է դառնում մարդասիրական օգնություն հասցնելը Հալեպ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք գտնվում են սիրիացի ապստամբների հսկողության ներքո:
Եվրոպայի ամենամեծ քաղաքը՝ Լոնդոնը, որը 8.6 մլն բնակչություն ունի, Եվրոպայում ամենակրթված քաղաքն է։ www.weforum.org-ի անցկացրած հետազոտությունը բացահայտում է, թե որքան մեծ տարբերություն կա Լոնդոնի և մյուս քաղաքների միջև։ Eurostat-ի տվյալներով՝ Լոնդոնի որոշ շրջաններում քոլեջ ավարտածների թիվը կազմում է բնակչության 69.7 տոկոսը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ ՀՀ-ն կարող է օգտվել որոշակի արտոնություններից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
«Կարծում եմ` դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:
ԱՄՆ-ը և Իսրայելը վերջնականապես համաձայնեցրել են ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որը նվազագույնը 38 մլրդ դոլար է։ Ինչպես սպասվում է, համաձայնագիրը կստորագրվի մոտ օրերս, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին։
Անհայտ անձը զանգահարել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Վուպերտալի City-Arkaden առևտրի կենտրոն և հայտնել տեղադրված ռումբի մասին, հայտնում է Westdeutsche Zeitung-ը։
Հիլարի Քլինթոնը նախընտրական արշավը կշարունակի շաբաթվա կեսից։ Ոչ մի այլ հիվանդություն, բացի թոքաբորբից, նա չունի։
Սեպտեմբերի 12-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալքալաք են այցելել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները, հայտնում է JNews.ge-ն։
Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus А321 ինքնաթիռի աղետի հետաքննությամբ զբաղվող միջազգային տեխնիկական հանձնաժողովը պարզել է ինքնաթիռում տեղադրված ռումբի ճշգրիտ տեղադրությունը, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով իր քաջատեղյակ աղբյուրներին։
Ղազախստանի նորանշանակ վարչապետ Բակըտժան Սագինտաևն արգելել է նախարարներին մինչև տարեվերջ մեկնել օտարերկրյա գործուղումների՝ հանձնարարելով կենտրոնանալ նախագահի հանձնարարականների կատարման վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցն Ադրբեջան։ Հռոմի պապը Բաքու կժամանի Թբիլիսիից, որտեղ կմեկնի սեպտեմբերի 30-ին, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Վաշինգտոնում բացվել է նոր պերճաշուք հյուրանոց, որը մտնում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ներկայիս թեկնածու եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հյուրանոցների ցանցի մեջ: Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու գտնվող հյուրանոցի պաշտոնական հանդիսավոր բացումը նշանակված է հոկտեմբերին, բայց փաստորեն այն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքի:
Ավելի քան 300 հազար մարդ է զոհվել սիրիական հակամարտության ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հայտնում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով մոնիթորինգային կենտրոնը, հայտնում է BBC-ն։
ՌԴ կառավարությունը աղը ներառել է ապրանքների ցանկում, որոնց ներկրումը երկիր արգելված է պարենային էմբարգոյի շրջանակում։
Հունգարիան մեղադրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնին, ով կոչ էր արել Եվրամիությանը հունգարներին հեռացնել դաշինքից, Եվրոպայի անվտանգությունն ու մշակույթը խաթարելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի, ադրբեջանական կողմի մոտ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որ նախագահների մոտ կա քաղաքական կամքի պակաս:
Մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատարներից բաղկացած թուրքական ավտոշարասյունը հատել է Սիրիայի սահմանը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
ԵԽԽՎ պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ ուսումնասիրելու երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակը։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:
Ղազախստանի նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, որը զբաղեցնում էր երկրի վարչապետի տեղակալի պաշտոնը, չի ընդգրկվել նոր կառավարության կազմում։
Ռուսաստանը մտադիր է հասնել Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հրապարակմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի ոստիկանությունը 3 սիրիացու է կալանավորել ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման հետ համագործակցելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ը չեղարկել է «Ռոսոբորոնէքսպորտի» հետ համագործակցության վրա սահմանված պատժամիջոցների մի մասը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Տարածվել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նոր հաղորդագրությունները։