Գերհարդ Շրյոդերը ամուսնալուծվում է. Bild
ԳՖՀ-ի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն իր կնոջից՝ 53-ամյա Դորիս Շրյոդեր-Քեփֆից, բաժանվում է 19 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Bild թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Շրյոդերները պաշտոնապես ներկայացրել են ամուսնալուծության փաստաթղթերը: Դեռ մեկ տարի առաջ հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ նրանք առանձին են ապրում: Դա, սակայն, նրանց չէր խանգարում միասին հայտնվել միջոցառումներին, օրինակ, ֆուտբոլային մրցախաղերում, եւ համատեղ հանգիստ անցկացնել:
Ինչպես հրատարակությանը հայտնել է ընտանիքի ծանոթներից մեկ, զույգը «կշարունակի միասին հոգ տանել որդեգրված երկու երեխաների մասին»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 72-ամյա Շրյոդերի համար սա չորրորդ ամուսնությունն էր, Դորիսի համար՝ առաջինը: