Բաժիններ՝

Թուրքիայում կասեցվել է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը

Թուրքիայում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես իրենց աշխատանքը դադարեցրել են Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։

Խոսքը Գերմանիայի առանցքային դիվանագիտական հաստատությունների մասին է՝ Անկարայի դեսպանության և Ստամբուլի գլխավոր հյուպատոսության։
Կասեցվել է նաև ուսուցումը գերմանական դպրոցներում, հայտնում է գերմանական Berliner Zeitung պարբերականը։

Գերմանիայի ԱԳՆ-ում հայտնել են, որ Կուրբան-բայրամ տոնի առնչությամբ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները «հասանելի են միայն սահմանափակ ռեժիմով»։

Պլանավորվում է, որ հաստատություններն իրենց սովորական ռեժիմին կվերադառնան սեպտեմբերի 16-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930