ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները կայցելեն Հայաստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին, որը կանցկացվի Երևանում, սպասվում է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների այցը Հայաստան։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Հարցին՝ ինչ ռեսուրսներ կավելացնի Հայատսանի համար գլխավոր քարտուղարի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են բարձրագրույն մարմնի կողմից, որոշումները որպես կանոն կոնսեսուսային են, «բայց ինքնին գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր է»։