
«Քաղաքական գործընթացը Սիրիայում կարող է վերսկսվել սեպտեմբերի 21-ից հետո»․Դե Միստուրա

Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը կարող է վերսկսվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նախանշված է սեպտեմբերի 21-ին։ Այդ մասին երեկ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
Խոսելով սեպտեմբերի 12-ին Սիրիայում հրադադարի ռեժիմի հեռանկարների մասին՝ նա նշել է, որ սեպտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հատուկ նվիրված է լինելու Սիրիային։
Այնուհետև, Դե Միստուրայի խոսքով, տեղի կունենա իրավիճակի գնահատական և «քաղաքական գործընթացի հրավեր»։
ՄԱԿ-ի հանձնակատարը նաև ընդգծել է, որ նման գործընթացը պետք է լինի հորիզոնում, քանի որ այն հաստատուն բնույթ կհաղորդի կրակի դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնագրին։