Եվրամիությունը Վրաստանին 32 մլն դոլար կհատկացնի ԵՄ-ին ինտեգրվելու տեխնիկական աջակցության եւ բարեփոխումներ իրականացնելու համար:
«Մենք կարող ենք արձանագրել, որ ապրիլյան պատերազմից՝ մեր անվտանգության սպառնալիքների վերագնահատման, վերանայման առումով, քաղաքական, արտաքին քաղաքական իմաստով, որևէ դաս մենք չքաղեցինք, և այսօր հայկական դիվանագիտությունը շարունակում է գնալ ու կանգնել նույն ռուսական փոցխի վրա և կոթով ստանալ ճակատին։ Հերթական կոթի հարվածն էլ սա էր, դե, կերե՛ք, անուշ լինի»։
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը նաեւ գլխավորում է հանրապետության կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), հրաժարվել է պաշտոնաթողություն խնդրելու միտքից:
«Սրանք քաղաքական պայմանավորվածություններ էին. այդ երկրներն (ԱՄՆ-ն, և ՌԴ:- խմբ.) ինչպե՞ս էին պայքարել, որ Ադրբեջանին բացատրեին, որ՝ տղա ջան, այդ գրասենյակը որևէ կապ չունի այլ խնդիրների հետ, բացի Հայաստանի ներքին ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մամուլի ազատությանը, տնտեսական, բնապահպանական ծրագրերին նպաստելուց։ Իսկ ինչո՞ւ ես դու խանգարում, չէ՞ որ դա բոլորի գրասենյակն է»։
Ռուսաստանը սահմանային հսկողություն է հաստատում երրորդ երկրների այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Բելառուսից կամ մեկնում են այդ հանրապետություն:
Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան Կլոդ Յունկերը առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կունենան մայիսի 25-ին Բրյուսելում:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ:
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն իրեն հասարակական դժգոհության ձայնափող է հայտարարել՝ պարզաբանելով, որ ընտրությունների երկրորդ փուլում «ժողովրդի պաշտպանության մենաշնորհ» ունի, ինչը չունի իր մրցակիցը՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը, նրա խոսքով՝ ներկայացնում է ընտրախավերի շահերը։
Սիրիայում սահմանված անվտանգության գոտիների վրայով կարգելվեն մարտական օդուժի, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի օդուժի թռիչքները:
Սիրիայի ղեկավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունն Աստանայում դրականորեն կազդի Ժնեւի բանակցությունների վրա, եթե պայմանավորվությունը կատարվի:
Հարավային Կորեայի գրանցված բոլոր ընտրողների գրեթե մեկ հինգերորդն արդեն մասնակցել է մայիսի 4-5-ին երկրում անցկացվող նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը:
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են գտնել իրավական լուծումներ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու համար:
Greenpeace-ի ակտիվիստները մայիսի 5-ի առավոտյան Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել են մեծ ցուցապաստառ Ֆրանսիայի ազգային նշանաբանով՝ «Ազատություն:
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում է analitikaua.net-ը:
Սիրիայում ահաբեկիչների մոտ գտել են դիպուկազարկ զենք ռուսական էլետրոնիկայով: Այդ մասին մայիսի 4-ի երեկոյան հայտնել է «Կոմերսանտ» թերթի կայքը:
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին:
Վենեսուելայում սպանվել է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել է El Universal պորտալը։
Գիվի Պապուաշվիլին դատախազություն է կանչել «Ակուրա» գինու գործարանի սեփականատեր Թեյմուրազ Մեգրելիշվիլիին, Նոդար Մոդեբաձեին և տնօրեն Վախթանգ Չախվաձեին, ովքեր «Վրաստանի ծովային բանկ»-ից 2 600 000 լարի վարկ են վերցրել և այդ գումարով ձեռք բերել գինու գործարանի ակցիաների 89.060%-ը, գործարանում ներդրումներ կատարել, խաղողի վազեր տնկել և զբաղվել են գինու արտադրությամբ:
«Կլինի առողջ սնունդ՝ բանջարեղեն, մրգեր: Իմ երազանքն է, որ դպրոցների մուտքի մոտ դրված լինի խնձորներով լի սկահակ: Թե չցանկանան՝թող չուտեն, մեկ է, ի վերջո ուտելու են»,-նշել է Ջեջելավան: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
Կորեայի ժողովրդական բանակի ընտիր հրետանային կոլեկտիվը, որը պաշտպանում է հարավարեւմտյան ռազմաճակատը, պետք է լիակատար մարտական պատրաստության վիճակում լինի եւ ի զորու լինի հրաման ստանալու դեպքում լիովին ոչնչացնելու հարավկորեացի «խամաճիկներին»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ոչ մեծ գերակշռությամբ քվեարկել է առողջապահության բարենորոգության զգալի մասի չեղարկման օգտին, որն իրականացվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք եւ հայտնի էր որպես Оbamacare:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման եւ երկրում անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունները:
Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 81,6 տոկոսը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքը դրական է գնահատում 52,1 տոկոսը:
Եթե հայերի կոտորածի մեջ մեղադրենք հայ գործիչներին, դրանով կհամաձայնենք Օսմանյան կայսրության և Գերմանիայի կառավարությունների հետ, որոնք հայտարարում են, թե հայերն ապստամբել են և դրա համար պատժվել:
Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ
«Ադրբեջանական պատվիրակությունը շարունակելու է անել այն, ինչ ավանդաբար. փորձելու է լոբբինգ անել, մարդ գնել, քվեարկություն, քվեներ գնել, այլ հարց է, թե հայկական պատվիրակությունն ի հակակշիռ դրա՝ ինչ է անելու կամ դա ինչպես է կանխելու»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ: