Բաժիններ՝

ԱՄՆ-­ում նախազգուշացում է տարածվել Նիսի գրոհի սցենարով հնարավոր ահաբեկչությունների մասին. CBS

ԱՄՆ­-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-­ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը, որը ձեռք է բերել համապատասխան շրջաբերականը:

Դրանում նաեւ բերված է վիճակագրություն, որին համապատասխան 2014 թվականից ի վեր ահաբեկիչները կատարել են առնվազն 17 հարձակումներ բեռնատար ավտոմոբիլների միջոցով, որոնց հետեւանքով զոհվել է 173 մարդ եւ տուժել 667-­ը: TSA­-ն նաեւ առանձին հիշեցրել է անցյալ տաի Նիսում տեղի ունեցած որբերգության մասին:

2016 թվականի հուլիսի 14-­ին Նիսում կատարված ահաբեկչական գործողության ընթացքում արմատական իսլամիստ Մոհամեդ Բուխլելը բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք Ֆրանսիայի ազգային տոնի օրը հավաքվել էին Անգլիական առափնյակում նայելու հրավառությունը: 19-­տոննանոց ավտոմեքենայի անիվների տակ զոհվել էր 86 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել 458 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս