Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Սիրիա չեչեն զինծառայողների ուղարկելու պատրաստակամության մասին, որոնք կարող են մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ մարտերին:
Թբիլիսին հուսով է, որ Իրանի հետ համաձայնագիրը ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումը նոր հնարավորություններ կբացեն Վրաստանի համար, Վաշինգտնում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի խորհրդարանում մինչ նիստն սկսվելը բախում է տեղի ունեցել պատգամավոր Դաթո Լորտկիպանիձեի ու փոքրամասնության ներկայացուցիչ Ակակի Մինաշվիլու միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փարիզում սկսվել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը, որը թվով արդեն երրորդ հանդիպումն է այդ ձևաչափով: Հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահները, հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայացնենք ռուսական ռազմական ինքնաթիռների լուսանկարները՝ արված Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: Բացառիկ լուսանկարների հեղինակը Russia Today-ի թղթակից Դմիտրի Վինոգրադովն է:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Պենտագոնում քննարկում են ԱՄՆ-ի կողմից ուսուցում ստացած սիրիացի ապստամբներին պաշտպանելու հնարավորությունը:
Մանչեստերի դատարանը 15-ամյա մի դեռահասի է դատապարտել ցմահ բանտարկության: Վերջինս մեղադրվում է Ավստրալիայում շքերթի ժամանակ ոստիկանների գլխատելու դավադրությանը մասնակցելու մեջ, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են անցկացնում Ելիսեյան պալատում, հայտնում է RIA No
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:
Ադրբեջանական minval.az կայքն իր ծավալուն հոդվածում, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը վերջին շրջանում սկանդալների տեղիք է տալիս՝ կապված արտգործնախարարությունում հայտնված պատահական անձանց հետ, ովքեր իրականացնում են դիվանագիտական գործառույթներ:
Եկել է ժամանակը, որ տարբեր պետությունների խորհրդարանականները իրենց գործունեության հիմքում դնեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմներին համապատասխան պայքարը ահաբեկչության դեմ` հարթակ դարձնելով միջազգային մարմինները, կիրառելով միջազգային պայմանագրերը, ինչպես նաև իրացնելով վերահսկողության և հարկադրման միջազգային մեխանիզմներ:
Սպանվածի հարազատների պնդմամբ՝ Բաղըև Մյունասիբ Բաղը օղլուն (Bağıyev Münasib Bağı oğlu) ծառայում էր Ադրեբջանի Թարթառի շրջանում և մահացել է 2015-ի սեպտեմբերի 1-ին։ Մահվան պաշտոնական պատճառ է նշվել ինքնասպանությունը, սակայն հարազատները հակված չեն հավատալու այդ վարկածին ու նշում են, որ նա չուներ ծառայողական բնույթի ոչ մի խնդիր և նույնիսկ իշխող դիրք ուներ ծառայակիցների նկատմամբ, ինչը հաստատել են նաև նրա սպաները։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշն ընկել է մինչև չորսամյա մինիմումը: Այս մասին են վկայում հարցումները, որ անցկացրել է Deutschlandtrend ընկերությունը ARD հեռուստաալիքի պատվերով, հայտնում է Reuters-ը:
Ինչո՞ւ է Ռուսաստանը խրախուսում Ադրբեջանին, կամ գուցե դրդում անել քայլեր, որոնք վերջնականապես կապացուցեն, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն Հայաստանի առջև ստանձնած որևէ պարտավորություն չեն կատարելու: Գուցե այսպիսով Ադրբեջանի միջոցով Ռուսաստանն է Հայաստանին ինչ-որ բան հասկացնում: Գյումրիում գտնվող ռուսական զորքերի «ականջը կանչի»:
Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ: Այս խոսքերով է իր ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սկսել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել «զգալի փոփոխություններ» կատարել իր կառավարության քաղաքականության մեջ, ինչը թույլ կտա զգալիորեն բարելավել պաղեստինցիների կյանքի պայմանները: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Սա որոշակի համաձայնություն է մեծ տերությունների միջև: Պատահական չէ, որ հարվածներն սկսեցին հասցվել Պուտին-Օբամա հանդիպումից հետո: Այս համաձայնության նշանների մասին են խոսում նաև այն, որ դրանից մի քանի օր առաջ գերտերությունների որոշ ղեկավար շրջանակներից որոշակի շեշտադրումների փոփոխություն նկատվեց՝ կապված Բաշար Ասադի կարգավիճակի և Սիրիայի զարգացումների հետ: Այս քայլերով Ռուսաստանը բարձրացնում է իր հեղինակությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս»:
«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաև նշել, որ 4 օրից Երևանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն:
Չնայած անհանգստությանը, որը Թուրքիայի իշխանությունների մոտ հարուցում են Ռուսաստանի Զինված ուժերի օդային օպերացիաները, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի կարծում, թե այն սպառնալիք է պարունակում երկու երկրների հակամարտության համար, հայտնում է Hurriyet-ը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի դաշնությանն անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության ու խաղաղ քաղաքացիների վրա ու ուժերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատերազմի և խաղաղության միջև, խրամատներում օրերը հաջորդում են միմյանց՝ առանց հակամարտության խաղաղ կարգավորման որևէ հեռանկարի: Բանակցություններում առաջընթաց չկա:
Ուկրաինան Ռուսաստանից պահանջել է 30 մլն դոլար Ղրիմ թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Սերգեյ Պետուխովը:
Ադրբեջանն ու Եվրամիությունը միմյանց կարիք ունեն ու որոշ ժամանակ անց երկու երկրների հարաբերությունները կվերականգնվեն:
Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի ՝ Ահմեդ Հաքանի հանդեպ կիրառված ֆիզիկական բռնության դեպքը շարունակվում է քննարկվել թուրքական մամուլում: Նշվում է, որ Ստամբուլում ցույցեր են նախապատրաստվում` ի պաշտպանություն Hürriyet թերթի նախկին լրագրողի, որի վրա օրեր առաջ հարձակվել են իր տան դիմաց, երբ լրագրողը վերադառնալիս է եղել CNNTürk-ի նկարահանումներից:
3 մարդ է սպանվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ինգլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հանցագործն ինքնասպան է եղել, հայտնում է Fox 13 հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին ավելի ճշգրիտ ուղղել իր ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ու հայտնել, որ երկու երկրների միջև բանակցությունները վերաբերել են առաջին հերթին ամերիկացի օդաչուների անվտանգությանը:
Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար, ըստ Forbes-ի վարկածի, ճանաչվել է ԱՄՆ ամենաշռայլ բարեգործ:
Մենք ակնկալում ենք, որ Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման: Որպես 5 երեխաների մայր, կցանկանայի հիշեցնել՝ բոլորս պատասխանատու ենք մեր զավակների և ապագա սերնդի առաջ, եկեք մտածենք այս խնդրի շուրջ:
Եվրոպան, որն այսօր բախվել է բազմահազար փախստականների ծանր խնդրին, փորձում է պատվով դուրս գալ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, իսկ «օրենք» հասկացությունը խորթ է Ադրբեջանի համար: Նախքան Եվրոպային և եվրոպական արժեքների վրա ցեխ շպրտելը՝ Իլհամ Ալիևը ճիշտ կաներ բարելավեր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով փախստական դարձած իր ժողովրդի պայմանները, այլ ոչ թե նրանց պահեր որպես սեփական քաղաքականության գերի:
Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում: