Բաժիններ՝

Facebook­-ը լրացուցիչ 3 հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների դեմ պայքարելու համ

Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների եւ բռնության տեսարանների հեռարձակման դեմ պայքարելու համար: Այդ մասին պատմել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նա հայտարարել է, որ «սրտաճմլիկ» էր տեսնել այն մարդկանց, որոնք իրենց եւ ուրիշներին վնաս են պատճառում Facebook­-ում ուղիղ հեռարձակումների ժամանակ:

Ցուկերբերգը հավելել է, որ սոցցանցը նաեւ կդյուրացնի գանգատներ տալու բուն մեխանիզմը, որպեսզի աշխատակիցները կարողանան ավելի արագ դրանց արձագանքել եւ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:

Ինչպես նշում է BBC­-ն, ընկերության որոշումը հետեւել է սոցցանցում սպանությունների եւ ինքնասպանությունների տեսարանների հեռարձակման մի քանի դեպքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս