Բաժիններ՝

Оbamacare. Թրամփը հաղթանակ տարավ Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ-­ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ոչ մեծ գերակշռությամբ քվեարկել է առողջապահության բարենորոգության զգալի մասի չեղարկման օգտին, որն իրականացվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք եւ հայտնի էր որպես Оbamacare:

Սպասվում է, որ դրան փոխարինելու կգա առողջապահության այն բարեփոխումը, որը մշակել է Հանրապետական կուսակցությունը, տեղեկացնում է BBC-­ին: Մատչելի առողջապահության եւ հիվանդների պաշտպանության օրենքի շատ դրույթների չեղարկմանը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի 217 անդամ, դեմ են քվեարկել 213-­ը: Այս քայլին հավանություն տված կոնգրեսականների թվում չի եղել ոչ մի դեմոկրատ:

Դիտորդները քվեարկության արդյունքները համարում են նախագահ Դոնալդ Թրամփի խոշոր հաղթանակը, որը տակավին նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր չեղարկել Оbamacare­-ը:

Այժմ այս նույն հարցը պետք է քննարկի Սենատը, որտեղ հանրապետականները նույնպես մեծամասնություն են կազմում: Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ նոր օրինագծի պատրաստումը շատ ժամանակ չի պահանջի: «Կարող եմ ձեզ ասել, թե դրանից ինչ
կստացվի. էլ ավելի լավ օրենք»,­-ասել է նա՝ հույս հայտնելով, որ նոր օրինագծին հավանություն կտան ոչ միայն հանրապետականները, այլեւ դեմոկրատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս