Բաժիններ՝

Ֆրանսիայում ընտրությունների անվտանգությունը կապահովեն 50 հազար ոստիկաններ

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ: Այդ մասին ինչպես տեղեկացնում է BFMTV­-ն:

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալների համաձայն, մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման համար կուղարկվեն իրավապահ մարմինների 12 հազար աշխատակիցներ: Նրանցից 5 հազարը հերթապահելու են հենց ընտրատեղամասերում դրանց աշխատանքի ժամերին, ինչպես նաեւ փակվելուց հետո՝ ձայների հաշվման ընթացքում:

Ինչպես նշում են հատուկ ծառայություններում, պարեկները կտեղաբաշխվեն այնպես, որ հնարավորություն ունենան մի քանի րոպեում միջադեպի վայր ժամանել Փարիզի ցանկացած կետում:

Բացի այդ, լրացուցիչ կարգախմբեր կուղարկվեն նախագահի թեկնածուների ընտրական շտաբների հսկողության համար: Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7­-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031