Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան:
Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին` հայտնելով, որ նրա մոտ սկսվել է նյարդացավ:
Սոչիում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանը պլանավորում է դուրս գրել Ղրղզստանի Հանրապետության 240 մլն դոլար գումարի պարտքը, ինչը հետեւում է երկու երկրների կառավարությունների համապատասխան համաձայնագրին կից արձանագրության նախագծից։
4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում, ինչի մասին հայտնել է Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը։
Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում է 19 մարդ:
Լեռնային Ղարաբաղը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները:
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող։
«Այս համաձայնագրով բոլոր խնդիրները լուծվելու են, և Հայաստանն անդամակցելու է այդ մեծ ընտանիքին, որը հնարավորություն է տալու թե՛ մեր, թե՛ ԵՄ ավիացիոն ընկերություններին՝ ավելի աշխուժացնելու իրենց աշխատանքը»։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:
Կողմնակի պետությունը, որպիսին կդառնա Բրիտանիան, չի կարողանա եւ չի ունենա նույն այն իրավունքները, որ ունեն Եվրամիության անդամները, հայտարարել է կանցլերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
Ս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարծում, թե փախստականների վերաբերյալ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված գործարքն Անկարային թույլ Է տալիս շանտաժի ենթարկել Բեռլինին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում իջել է մեկ տոկոսային կետով:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, որը որպես ամերիկյան դիվանագիտության ղեկավար 2000 թվականին Կիմ Չեն Իրի հետ հանդիպում է ունեցել Փենյանում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից:
Սպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել:
Փաստավավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման, 1988-ին Ադրբեջանում հայերի դեմ իրականացված կոտորածների, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա իրականացրած հարձակումների, անգամ Թալիշի ավերման, ինչպես նաև ցեղասպանության փաստի նկատմամբ Միացյալ Նահանգների ժխտողական դիրքորոշման մասին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ է դարձել առնվազն ութ մարդ:
Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը:
Ֆրանսիայի մշակույթի շուրջ հազար գործիչներ հավաքվել են Փարիզի Երաժշտավանում, որը նաեւ Երկրորդ Ֆիլհարմոնիա է կոչվում, կոչ անելով խանգարել «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լը Պենին հաղթելու երկրորդ փուլում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է երկրների ղեկավարներին պաշտպանել ազատ ԶԼՄ-ներին եւ վերջ դնել լրագրողների նկատմամբ հալածանքներին։
Մակեդոնիայի խորհրդարանի շենքում մայիսի 2-ի երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «Նովա Մակեդոնիա» տեղական թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Երկու դեպքերը այնքան տարբեր են, իրականում դրանք երբեք չեն կարող նույն հարթության մեջ գտնվել։ Հրաչյա Հարությունյանը ինքը արդեն դժբախտ պատահարի «զոհերից» մեկն է, որն ուղղակի դատապարտվեց մյուս զոհերի համար։ Իսկ Պերմյակովը ուղղակի կատարյալ հանցագործ է…»,- ասել է նա»:
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիան մայիսի 2-ին կոչ է արել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի օգտին։
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին լույս մայիսի 3-ի գիշերն արձակվել է խորհրդարանը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են անցկացրել եւ հանգամանորեն կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:
Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված: