Բաժիններ՝

ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարը ողջունել է Աստանայում Սիրիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունները

ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման եւ երկրում անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունները: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ­-ը, ասված է ՄԱԿ-­ի գլխավո քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

«Կենսականորեն կարեւոր կլինի, որ այդ համաձայնությունն իրապես բարելավի սիրիացիների կյանքը: Գլխավո քարտուղարը ողջունում է բոլոր զինատեսակաների, հատկապես օդուժի կիրառման արգելման, ինչպես նաեւ արագ, անվտանգ ու անարգել
հումանիտար օգնություն ապահովելու պարտավորությունները»,­-նշվում է փաստաթղթում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, մայիսի 4­-ին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին: Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները.

Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա­աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:

Անվտանգության գոտիներն ստեղծվելու են Սիրիայի Իդլիբի նահանգում, Լաթաքիայի, Հալեպի եւ Համայի տարածքներում, Սիրիայի հարավում՝ Դերաայի եւ Քունեյթրայի նահանգներում: Այնտեղ արգելվելու է զենքի կիրառումը: Բացի այդ տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս