Բաժիններ՝

Թուրքիան սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը

Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4  զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը:

Թուրքական «Ekonomi.haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝  «MENTAP» անունը կրող նախագծի նպատակը ազգային ռազմարդյունաբերության խթանումն է: Քանի որ, ինչպես նշել է «TÜMOSAN»-ի տնօրեն Քուրթուլուշ Օղյունը, զարգացած երկրներում ռազմարդյունաբերական արտադրանքի շուրջ 95 տոկոսը բաժին է ընկնում տեղական նախագծերին, մինչդեռ Թուրքիայում այդ ցուցանիշը չի անցնում 50  տոկոսի սահմանագիծը:

«MENTAP» նախագծի շրջանակներում արտադրության պատրաստվող  առաջին մոդելը «թեթև մարտավարական անվավոր զրահամեքենան է», որը նախատեսված է ինչպես Թուրքիայի զինված ուժերը համալրելու, այնպես էլ արտահանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031