Բաժիններ՝

Հարավային Կորեայի ընտրողների 17 տոկոսն արդեն քվեարկել է երկրի նախագահի վաղաժամկետ ընտրություններում

Հարավային Կորեայի գրանցված բոլոր ընտրողների գրեթե մեկ հինգերորդն արդեն մասնակցել է մայիսի 4-­5­-ին երկրում անցկացվող նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը: Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ժամը 12-­ի դրությամբ (Երեւանի ժամանակով ժամը 07:00) իրենց ձայնը հասցրել են տալ 6,56 մլն քաղաքացիներ կամ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 16,8 տոկոս։

«Սա արդեն ավելին է, քան 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում էր,­նշում է հանձնաժողովը:­Այն ժամանակ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցությունը կազմել էր 12,2 տոկոս»:

Վաղաժամկետ քվեարկությունն ընթանում է ամբողջ երկրի 3,5 հազար տեղամասերում եւ կավարտվի ժամը 18:00­-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-­ին): Դրան կարող են մասնակցել բոլոր այն ընտրողները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանա քվեարկել անմիջապես ընտրությունների օրը՝ մայիսի 9-­ին:

Բոլոր քվեաթերթիկները պահվելու են կնքված չհրկիզվող պահարաններում, որոնք կբացեն միայն մայիսի 9­ի երեկոյան նախագահական ընտրությունների ավարտվելուց հետո:

Պետական բարձրագույն պաշտոնի համար այժմ պայքար են մղում 13 հավակնորդներ, գրանցված թեկնածուներից եւս երկուսն ավելի վաղ հրաժարվել են նախընտրական մրցարշավին մասնակցելուց: Վերջին սոցոլոգիական ուսումնասիրության համաձայն, առայժմ նրանցից առավել մեծ ժողովրդականություն է վայելում «Տոբուրո» լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինը: Նրան ցուցաբերվող աջակցության վարկանիշը կազմում է 42,2 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս