2025թ. Թուրքիա ներգաղթածների մեջ ամենաշատը եղել են թուրքմենները

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025թ. միջազգային միգրացիայի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ անցած տարի Թուրքիա ներգաղթածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25․2 տոկոսով՝ հասնելով 393.829 մարդու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներգաղթածների 56․6 տոկոսը տղամարդիկ են, իսկ 43․4 տոկոսը՝ կանայք։ Թուրքիա ներգաղթածներից 91.952-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 301.877-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։

Միաժամանակ, Թուրքիայից արտագաղթածների թիվը 2025թ.-ին 5 տոկոսով նվազել է և կազմել 403 216 մարդ։ Նրանցից 155.119-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 248.097-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։

Տարիքային կառուցվածքի համաձայն՝ Թուրքիա ներգաղթածների շրջանում ամենամեծ խումբը 20-24 տարեկաններն են՝ 16․3 տոկոս։ Նրանց հաջորդում են 25-29 տարեկանները՝ 13․7 տոկոս, և 30-34 տարեկանները՝ 11․5 տոկոս։

Իսկ Թուրքիայից արտագաղթածների շրջանում առավել մեծ մասնաբաժին են կազմել 25-29 տարեկանները՝ 14․3 տոկոս։ Նրանց հաջորդել են 20-24 տարեկանները՝ 12․5 տոկոս և 30-34 տարեկանները՝ 12 տոկոս։

Ամենաշատ ներգաղթյալներ ընդունած քաղաքը եղել է Ստամբուլը, որտեղ կենտրոնացել է Թուրքիա ներգաղթածների 42․2 տոկոսը։ Ստամբուլին հաջորդում են Անթալիան (9․1%), Անկարան (6․7%), Իզմիրը (3․1%) և Բուրսան (2․9%)։

Արտագաղթի ցուցանիշներով նույնպես առաջին տեղում է Ստամբուլը՝ 35,4 տոկոսով, որին հաջորդում են Անկարան (8․7%), Անթալիան (6․5%), Մերսինը (4․3%) և Իզմիրը (3․7%)։

2025-ին Թուրքիա ժամանած օտարերկրյա քաղաքացիների մեջ 1-ին տեղում են եղել Թուրքմենստանի քաղաքացիները (23․4%)։ Նրանց հաջորդել են Ադրբեջանի (8․3%), Ուզբեսկստանի (6․9%), Եգիպտոսի (6․1%) և Աֆղանստանի (5․8%) քաղաքացիները։

Թուրքիայից հեռացած օտարերկրացիների շրջանում առաջին տեղում են եղել Իրաքի քաղաքացիները՝ 15․7 տոկոսով։ Նրանց հաջորդել են Աֆղանստանի (11․2%), Ռուսաստանի (7․6%), Իրանի (6․3%) և Թուրքմենստանի (5․7%) քաղաքացիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930