Բաժիններ՝

Վենեսուելայում սպանել են ուսանողական շարժման առաջնորդին

Վենեսուելայում սպանվել է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել է El Universal պորտալը։

Հանցագործությունը կատարվել է Էլ Տիգրե քաղաքում: Շարժման ակտիվիստ 28­-ամյա Խուան Լոպեսը մասնակցում էր ժողովի, երբ նրան է մոտեցել հանցագործը, արագորեն հանել զենքը եւ մի քանի անգամ կրակել: Ըստ որում վիրավորվել է երեք մարդ:

Երկրում պահպանվում է քաղաքական լարվածությունը, տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում է այդ թվում ուանողական հասարակայնությունը: Մայիսի 4-­ին Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի առնվազն 14 ուսանողներ են տուժել ուսումնական հաստատության շրջանում իշխանությունների քաղաքականության դեմ՝ նրանց կազմակերպած բողոքի ակցիան ցրելիս:

Ապրիլի սկզբից մինչեւ մայիսի 4-­ը Վենեսուելայում ցույցերի ընթացքում բռնությունը 35 մարդու կյանք է խլել, եւս 717 հոգի տուժել է: Մայիսի 4­-ին այս տվյալները հրապարակել է հարավամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս