Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել «Ուկրաինական ազգային պանթեոնի» ստեղծման մասին օրինագիծ՝ ուկրաինական պատմության նշանավոր գործիչներին նվիրված հուշահամալիրի վերաբերյալ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթին և երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությանը։
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 450 մարդու, ևս 3 150 մարդ ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնել է երկրի առաջատար օրենսդիրներից մեկը՝ Խորխե Ռոդրիգեսը, հաղորդում է BBC News-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու է Կիևը ցանկանում սահմանափակել ռազմական գործողությունները միայն չորս տարածաշրջաններով՝ ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի մարզերով։
Թուրքիան Ադրբեջանի հետ միասին պատրաստել է դոսյե և պատրաստվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» գրանցել փախլավան «baklava» և «pakhlava» անվանումներով, հաղորդում է Türkiye թերթը։
Վրաստանի նախագահը IԻսրայելում երկրի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Բեկա Դվալիին, հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հնարավոր հեռանալու դեպքում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի քննարկվող առաջարկներից։
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Քրիստոնեական աշխարհում չկա ավելի տարածված, հաճախակի կրկնվող և տեսանելի մի արարողակարգ, քան խաչակնքելը։ Մենք դա անում ենք տաճար մտնելիս, աղոթելիս, ճանապարհ գնալիս, նեղության կամ ուրախության պահին։
«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով։ ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացատրեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված շինծու գործի ողջ աբսուրդայնությունը»։
ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Ներքին շուկա վառելիքի մատակարարման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկում են դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025թ. միջազգային միգրացիայի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ անցած տարի Թուրքիա ներգաղթածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25․2 տոկոսով՝ հասնելով 393.829 մարդու։
Տրեխոն արտագնա խաղի էր մեկնել Մեքսիկա, երբ տեղի ունեցավ աղետը։ Վենեսուելա վերադառնալուց հետո նա միացավ որոնողափրկարարական աշխատանքներին և 72 ժամ անց հայտնաբերեց իր ընտանիքի անդամների դիերը։
«Իսրայելի կառավարությունն այսօր միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախագծին։ Ըստ հաղորդումների՝ ճանաչման բանաձևի նախագիծն այժմ կուղարկվի խորհրդարան՝ ընդունման նպատակով։
Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կիրակի օրը գրանցվել է 40,5°C ջերմաստիճան՝ սա դիտարկումների պատմության մեջ նոր ջերմաստիճանային ռեկորդ է, հայտնել է Tvn24-ը՝ հղում անելով Օդերևութաբանության և ջրային տնտեսության ինստիտուտի (IMGW) ներկայացուցիչ Ագնեշկա Պրասեկին։
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է գաստրոէնտերոլոգ Վիկտորիա Ստեպանովան։
Ինչքան էլ փորձեն սպառազինություն գնելու ու պաշտպանական խնդիրներ լուծելու անվան տակ արդարացնել այն հսկայական պարտքերը, որոնք կուտակել են Հայաստանի այսօրվա իշխանությունները, մի բան փաստ է, որ նրանք անհամեմատ ավելի շատ պարտք են ավելացրել, քան իրենց բոլոր նախորդները միասին։ Երբ եկան իշխանության, կառավարության պարտքը 6.3 մլրդ դոլարից պակաս էր, հիմա հասել է 13.9 մլրդ դոլարի։