ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրում է.

«ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով։ ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացատրեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված շինծու գործի ողջ աբսուրդայնությունը։

Նաև ուշագրավ էին Թևանյանի անունը լսելիս՝ ՍԴ դատավորների ջղաձգումները։ Մի խառնվել էին իրար, թույլ չէին տալիս, որ փաստաբանը լիարժեք պատասխանի ու բացահայտի այս փուչ մեղադրանքի ողջ մերկությունը։

Արդեն իսկ պարզ է չէ՞, որ եթե գործը հասնի դատարան, ինչպես է շռնդալից փլվելու այն շուլալածների գլխին։

Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին»,- գրել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930