Բաժիններ՝

«Կանաչներն» Էյֆելյան աշտարակի վրա ցուցապաստառ են կախել Լե Պենի «Ազգային ճակատի» դեմ

Greenpeace-­ի ակտիվիստները մայիսի 5-­ի առավոտյան Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել են մեծ ցուցապաստառ Ֆրանսիայի ազգային նշանաբանով՝ «Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն» մակագրությամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին բողոքելով «Ազգային ճակատ» կուսակցության դեմ։

«Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն: Ազգային ճակատին թույլ չենք տա սպառնալիքի տակ դնել մեր արժեքները»,­ գրել են ակտիվիստներն իրադարձությունների վայրից լուսանկարի տակ Twitter ցանցում՝ կազմակերպության Ֆրանսիայի ստորաբաժանման օգտահաշվում:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկում վիթխարի դեղին պաստառի ամրացման ակցիային մասնակցել են Greenpeace­-ի 12 ակտիվիստներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031