Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը կոչ է արել պատրաստ լինել ոչնչացնելու հարավկորեացի «խամաճիկներին»

Կորեայի ժողովրդական բանակի ընտիր հրետանային կոլեկտիվը, որը պաշտպանում է հարավարեւմտյան ռազմաճակատը, պետք է լիակատար մարտական պատրաստության վիճակում լինի եւ ի զորու լինի հրաման ստանալու դեպքում լիովին ոչնչացնելու հարավկորեացի «խամաճիկներին»: Այդ մասին, ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հայտարարել է ԿԺԴՀ-­ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որն այցելելե է Չժանչժեդո կղզու կայազոր։

Հյուսիսային Կորեայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ծանոթացել է հակառակորդի օբյեկտներին կրակային հարվածի նոր պլանին: Ավելի վաղ ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել Փենյանի հետ՝ նպատակ ունենալով կարգավորել Կորեական թերակղզու ներկայիս ճգնաժամը:

«Սակայն Հյուսիսային Կորեան պետք է որոշի, որ ինքը պատրաստ է մեզ հետ խոսել ճիշտ օրակարգի շուրջ: Իսկ ճիշտ օրակարգը ոչ թե պարզապես եւս մի քանի ամսով կամ եւս մի քանի տարով այն կետում կանգ առնելն է, որտեղ նրանք գտնվում են (միջուկային եւ հրթիռային մշակումների առումով), իսկ այնուհետեւ ամեն ինչ վերսկսելը: Դա վերջին քսան տարվա օրակարգն էր»,-ասել է Թիլերսոնը:

«Մենք չենք ձգտում հասնել ռեժիմի կոլապսին: Մենք չենք ձգտում արագացնել թերակղզու միավորումը: Մենք ձգտում ենք հասնել միջուկազերծ Կորեական թերակղզու»,­-հավաստիացրել է Թիլերսոնը:

Մայիսի 1­-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համապատասխան պայմաններում կհանդիպեր ԿԺԴՀ­-ի ղեկավարի հետ եւ դա իր համար պատիվ կհամարեր:

Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ներկայում պայմաններ չկան ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ­-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար: «Եթե Փենյանը շարունակի իր գործելակերպը, այդ պայմանները չեն էլ հայտնվի»,­-ճշտել է նա: «Մենք պետք է տեսնենք, որ նրանց սադրիչ գործելակերպն արագորեն վերացել է»,­-հավելել է նա: «Չեմ կարծում, թե դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,­-եզրափակել է Սփայսերը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս