Բաժիններ՝

Մարին Լե Պենն իրեն հասարակական դժգոհության ձայնափող է հայտարարել

«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն իրեն հասարակական դժգոհության ձայնափող է հայտարարել՝ պարզաբանելով, որ ընտրությունների երկրորդ փուլում «ժողովրդի պաշտպանության  մենաշնորհ» ունի, ինչը չունի իր մրցակիցը՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը, նրա խոսքով՝ ներկայացնում է ընտրախավերի շահերը։

«Երկրորդ փուլում ես ժողովրդի պաշտպանության մենաշնորհ ունեմ, քանի որ պարոն Մակրոնն ընտրախավերի, օլիգարխիայի թեկնածուն է, որը ներկայացնում է մասնավոր շահեր»,­-հայտարարել է լե Պենը RTL ռադիոկայանի եթերում: Նա հավելել է, որ ներկայում ֆրանսիացիները դժգոհ են երկրի տնտեսական եւ քաղաքական իրադրությունից, որն առաջացել է Ֆրանսուա Օլանդի նախագահության տարիներին, ինչի հետ Մակրոնը նույնպես առնչություն ունի:

«Ժողովուրդը խիստ դժգոհ է քաղաքական եւ տնտեսական իրադրությունից, որն այդ թվում (Ֆրանսուա Օլանդի) հնգամյա նախագահության հետեւանքն է, որին նա (Էմանուել Մակրոնը) նույնպես մասնակցություն է ունեցել»,­-ասել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս